Մեր մասին
Աերոֆլեքս կենտրոնը արդեն 18 տարի է, ինչ հանդիսանում է ֆիզիոլոգիական և առողջ ապրելակերպի պահպանման ոլորտում առաջատարներից մեկը Հայաստանում։ Մեր կենտրոնի գլխավոր հիմնադիր Արմինե Գրիգորյանը հայտնի ֆիզիոլոգ է, ով իր կյանքը նվիրել է մարդու անատոմիայի և բոլոր ներքին օրգանների գործառույթների ուսումնասիրությանը։
Նա մշակել է շնչառական և ֆիզիոլոգիական տեխնիկաների եզակի հավաքածու, որը ներառում է արևելյան հնագույն (յոգա, ցիգոնգ, թայ Չի) և արևմտյան (Պիլատես, ձգումներ, քիրոպրակտիկ բուժում, կալանետիկա) նորարարական բժշկական պրակտիկաներ: Մեթոդը հզորացված է որովայնային շնչառության յուրահատուկ տեխնիկայով, որն ապահովում է թթվածնի առավելագույն յուրացումը բջիջների կողմից:
Կենտրոնը կոչված է կրթելու իր այցելուներին առողջ ապրելակերպի գաղափարով, օգնելու նրանց ապաքինմանը, և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու ապագա առողջական խնդիրները նվազագույնին հասցնելու համար։
Մենք առաջարկում ենք մեր այցելուներին լիարժեք վերականգնում սկսած նրանց առողջական խնդիրների պատճառների հետազոտումից, մակաբույծների դեմ պայքարից, տոքսինների մաքրումից և դետոքսիկացիայից, մինչև նրանց հոգե-էմոցիոնալ ֆոնի ամրապնդումը և սթրեսակայունության բարձրացումը՝ օգտագործելով երեք բնական ուժեր ՝ թթվածին, ջուր և ճիշտ սննդանյութեր։