Շնչառական <ԱԵՐՈՖԼԵՔՍ> Տեխնիկա
Աերոֆլեքս կենտրոնի շնչառական <<Աերոֆլեքս>> մարզումների ծրագիրը ֆիզիկական գրագետ ակտիվությունը համակցում է շնչառական տեխնիկաների հետ: Այլ կերպ այն կարելի է անվանել՝ թթվածնային վերականգնում:
Մեր օրգանիզմի բնականոն
աշխատանքի համար առանցքային կարևորություն ունեցող թթվածինը արյան մեջ կարելի է ներմուծել միայն ճիշտ շնչառության և թոքերի աշխատանքի կարգավորման շնորհիվ: Մեր օրգանիզմին թթվածին մատակարարելու այլ արդյունավետ ճանապարհ չկա։
Ճիշտ շնչառությունը կարգավորում է արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը, բարձրացնում է իմունիտետը ու կանխում է լուրջ հիվանդությունների զարգացման հնարավորությունը, անգամ սիրտ-անոթային և ուռուցքային հիվանդությունները: Շնչառական մարզումները նաև օրգանիզմը մաքրում են թույներից, մարդուն էներգիա են տալիս ու վերականգնում տոնուսը:
Աերֆլեքս կենտրոնի շնչառական մարզումերի ծրագիրը 3000 վարժություններից բաղկացած կոմպլեքս է` հիմնված wellness տեխնիկաների, արևելյան մարտարվեստների, ցիգունի , յոգայից փախառված էլեմենտների վրա ։
Մեթոդը հանդիսանում է յուրօրինակ
հասկաքաղ` մշակված Արմինե Գրիգորյանի կողմից ։
Պարզաբանենք, թե որն է մեթոդի առավելությունը. Մեթոդը 5, 6 անգամ ավելի արագ է կարգավորում արյան հոսքը դեպի համապատասխան բջիջ,հյուսվածք, օրգան: Ինչու՞: Որովհետև տեխնիկայի հիմքն այն է, որ հենց մկանը աշխատեց, արյան հոսքը ուղղվում է դեպի այդ մկան ու հասնում բջջին:
Աերոֆլեքս շնչառական տեխնիկան հզորացնում է յոգայի, գալանետիկայի, ցիգունի, պիկլատեսի վարժությունները՝ ճիշտ վակումային շնչառության հաշվին։ Որ օրգանը, մկանը աշխատեց և արտադրվեց ածխաթթու գազ , հենց այդտեղ է օրգանիզմն ուղղում առավելագույն թթվածինը։
Շնչառական մեր տեխնիկայի ամբողջ իմաստը ֆիզիոլոգիապես հենց դրա մեջ է. եթե գլխուղեղում խնդիր կա՝ արյան հոսքն ուղղվում է գլխուղեղ, ծայրամասում խնդիր կա՝ դեպի ծայրամաս, ներքին օրգաններ, անգամ միզուղիներ ու երիկամներ:Բացի այդ մեր մոտեցումն է խիստ անհատական յուրաքանչյուր դիմողին: Դուք ցանկացած պահի կարող եք միանալ խմբին ու ստանալ լիարժեք կուրս. յուրաքանչյուրը մարզվում է ըստ իր խնդրի։
Անգամ շաբաթվա ընթացքում թեկուզ պրոֆիլակտիկ 1-2անգամ շնչառական մարզումներին մասնակցելով կարող են խուսափել առողջական լուրջ խնդիրներից, որոնց լուծման համար հետո մեծ գումարներ կծախսվեն:
Ցուցված է`
- թոքերի ծավալը բացելու,
- Սիրտ-֊անոթային խնդիրների կարգավորման,
- նյարդային սպազմերի վերացման,
- ընդհանուր էներգիայի վերականգման, ,
- մկանային ճիշտ տոնուսի զարգացման,
- գլխացավերի, գլխապտույտների,
- թոքերի անբավարարության
- բրոնխիալ ասթմայի,
- վախերի, տագնապների
- սթրեսների
- նիհարելու` ճարպերի այրման
- հակառակը` մկանների ձգման ու քաշ հավաքելու դեպքերում
- վերականգնում է ընդհանուր նյութափոխանակությունը
Իր աննախադեպ արդյունավետությունը ցույց է տվել և՛ օֆֆլայն, և՛ օնլայն հարթակներում։ Չունի ոչ տարիքային և ոչ ֆիզիկական հնարավորությունների սահմանափակում։ Կարելի է կատարել և՛ տանը, և՛ աշխատավայրում, իսկ ավելի մասնագիտացված տարբերակով` մեր կենտրոններում։