Բիո-էներգո մերսումներ
Բիո-էներգո մերսումը կատարվում է արծաթյա ձեռնոցներով, որոնք հաղորդում են էլեկտրական միկրո իմպուլսներ մաշկին, հնարավորություն տալով արտադրելու կոլագեն, ուժեղացնելու տարբեր շիճուկների ներթափանցումը մաշկ և նվազագույնին հասցնելու ծերացման գծերը։
Օգնում է հեռացնել մկանային սպազմերը, ցավի արգելափակումները, վերականգնում է արյան շրջանառությունը, օգնում է շտկել մկանների և ջլերի դիրքը, վերացնում է այտուցը, արագացնում վերքերի ապաքինումը և հյուսվածքների վերականգնումը:
Այս թերապիան ցուցված է հետվնասվածքային սինդրոմների և նույնիսկ վիրահատությունից անմիջապես հետո, դեմքի և մարմնի ցանկացած հատվածի առավել նուրբ հատվածներում: Այս արծաթյա ձեռնոցները նուրբ միկրո ազդակներով լուծում են տեղական խնդիրները և ապահովում խորը վերականգնում: