Գլխավոր էջ arrow Հղիություն

Շաբաթվա խորհուրդ

Ռեոգրաֆիա

«Դիամանտ» ռեոգրաֆիկ ախտորոշման մեթոդը կիրառվում է կենտրոնում շնչառական համակարգի սիրտ-անոթային, արյան շրջանառություն դեպի գլխուղեղ և ծայրամասեր ուղղվող հոսքի ստուգման և Աերոֆլեքս  մարզումների ֆիզիկական ծանրաբեռնվածության ազդեցությունը յուրաքանչյուրի համար թույլատրելի լինել իմանալու նպատակով:

Ցիգուն
Եթե յոգայում կենսական էներգիան կոչվում է պրանա, ապա այստեղ դա ցիգուն է: Ցիգուն  ցի ` կենսական էներգիա,գուն` աշխատանք, այսինքն ստիպել այդ էներգիային  աշխատել մարդու օրգանիզմում` առողջացնելով և բիոէներգետիկ կանալները, և պսիխոէմոցիոնալ ասպեկտները: Աշխատում են 3 գանձերով` եռամիասնության օրենք մարմին, գիտակցություն, շնչառություն:
ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔ
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ծննդաբերությունը կնոջից պահանջում է մեծ էներգիա և ջանքեր: Իհարկե, ինչ խոսք, բնությունը այդ պահին նույնպես գալիս է օգնության` օրգանիզմում ավելացնելով հորմոնների քանակը, որոնք ծննդաբերության ժամանակ լրացուցիչ էներգիայի աղբյուր են հանդիսանում:

Աերոֆլեքս                                   
«Աերոֆլեքս» կենտրոնը առաջարկում է վերապատրաստված մասնագետների օգնությամբ և հատուկ շնչառական  վարժությունների միջոցով հղիության ընթացքը դարձնել ավելի դյուրին, իսկ ծննդաբերությունն`ավելի հեշտ: Այսպիսի վարժությունները օգտակար են ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար: Լարված երեխան վարժությունների օգնությամբ նրբորեն տարածվում է մոր արգանդում, իսկ նախատեսված վարժությունները կարգավորում են արյան շրջանառությունը մոր օրգանիզմում, կանխարգելելով ավելորդ քաշը, ձգելով մկանները և հետևաբար թեթևացնելով ծննդաբերության ընթացքը:

Շնչառությամբ ուղղորդված վարժությունների տեսակները

- Նպատակաուղղված վարժություններ
- Թույլատրելի ծանրաբեռնվածություն
- Ինչպիսի ծննդաբերության համար են կատարվում վարժությունները
- Շնչառական վարժություններ
- Տաքացնող վարժություններ
- Վարժություններ լիցքաթափվելու համար
- Վարժություններ մկանների ամրացման համար
- Վարժություններ դիմադրողականությունը զարգացնելու համար
- Հատուկ վարժություններ` Կեգելի վարժություններ մկանների զարգացման համար:

Գոյություն ունի շնչառական հատուկ մեթոդ ծննդաբերության ժամանակ, որը թույլ է տալիս ծննդաբերողին կենտրոնանալ, թուլանալ, հանգստանալ, որը նաև թույլ չի տալիս, որ ծննդաբերության ժամանակ երեխայի մոտ թթվածնային քաղց առաջանա:

Շնչառական մարզումները հղիության ընթացքում ոչ միայն օգտակար են, այլ նաև անհրաժեշտ են: Մեծացող արգանդը ճնշում է որովայնի խոռոչում գտնվող մյուս օրգաններին, որի հետևանքով դիաֆրագմայի շարժումները դժվարանում են և թոքերի ծավալը փոքրանում է: Հղի կնոջ օրգանիզմը պետք է դրան հարմարվի, քանի որ արգանդում մեծացող երեխան պահանջում է ավելի մեծ քանակով թթվածին և հղիության վերջում այդ քանակը ավելանում է 30-40%: Եվ հատուկ վարժություններ կատարելը հղիության ընթացքում օգնում է օրգանիզմին ավելի հեշտ ադապտացվել այդ վիճակին:

 
 

Գրաֆիկ

«Աերոֆլեքս» կենտրոնի մարզումների գրաֆիկ


Հր. Քոչար 21

Երկ. մինչև Ուրբաթ:
900-1000,1130-1230
1330-1430, 1630-1730
1900-2000

Շաբաթ:
900-1000, 1130-1230
1330-1430

Ակվա Աերոֆլեքս

Մարզումներ ջրում

- Շնչառական մարզումներ ջրում
- Սաունա
- Մարզումներ մարզասարքերով
- Պրոֆէսիոնալ լողի ուսուցում

Վերջին TV շոուի ներկ.

Ընդհանուր շնչառական մարզումների կոմպլեքս, որը կարելի է նույնիսկ կատարել տանը` ստանալով որոշակի արդյունք: