Գլխավոր էջ arrow Ավելորդ Քաշ

Շաբաթվա խորհուրդ

Ռեոգրաֆիա

«Դիամանտ» ռեոգրաֆիկ ախտորոշման մեթոդը կիրառվում է կենտրոնում շնչառական համակարգի սիրտ-անոթային, արյան շրջանառություն դեպի գլխուղեղ և ծայրամասեր ուղղվող հոսքի ստուգման և Աերոֆլեքս  մարզումների ֆիզիկական ծանրաբեռնվածության ազդեցությունը յուրաքանչյուրի համար թույլատրելի լինել իմանալու նպատակով:

Ցիգուն
Եթե յոգայում կենսական էներգիան կոչվում է պրանա, ապա այստեղ դա ցիգուն է: Ցիգուն  ցի ` կենսական էներգիա,գուն` աշխատանք, այսինքն ստիպել այդ էներգիային  աշխատել մարդու օրգանիզմում` առողջացնելով և բիոէներգետիկ կանալները, և պսիխոէմոցիոնալ ասպեկտները: Աշխատում են 3 գանձերով` եռամիասնության օրենք մարմին, գիտակցություն, շնչառություն:
ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇ

«Աերոֆլեքս»  ծրագրի հիմնական ուղղվածությունն է պայքար ավելորդ քաշի դեմ: Ստոծանիական ճիշտ շնչառությունը, որն ուղղեկցվում է արտաշնչումից հետո պահումով` որովայնի մկանների ներձգումով, ներքին օրգանների վակուումային մերսում է կատարում: Աշխատող մկանում կուտակվող ածխաթթու գազը ստիպում է նախապես ներշնչած թթվածինը արյան հոսքով ուղղելու համապատասխան հյուսվածք, որտեղ հանդիպող ճարպային, աղային և տոքսիկ կուտակումները հիմնական վառելանյութ են թթվածնի համար, որի արդյունքում ճարպը քայքայվում է առաջացնելով ջուր և էներգիա: Ջուրը հեռացվում է օրգանիզմից բնական ճանապարհով, իսկ էներգիան ձգում ու ամրացնում է մկանն ու մաշկը, վերացնում օրգանիզմի հոգնածության երևույթները:

Այսպիսով առանց հոգնելու, քրտնելու, դաժան դիետաների ենթարկվելու կարելի է մեկ շաբաթում կորցնել 10-35 սմ մարմնի միջին գոտում և հետևաբար ճարպաշերտի բացակայության դեպքում, նյութափոխանկությունը կարգավորելով հնարավոր է կազդուրել օրգանիզմը և ձգել թուլացած մկանային ու ոսկրային համակարգը:

Նիհարները կատարելով «Աերոֆլեքս»  ծրագրով նախատեսված շնչառական վարժությունները կարող են կարգավորել նյութափոխանակությունը, որի արդյունքում ուժեղանում է օրգանիզմի համար անհրաժեշտ սննդանյութերի, վիտամինների և միկրոէլեմենտների յուրացումը, որն էլ իր հերթին ուղղեկցվում է քաշի ավելացմամբ:


Նիհարել 10-35 սմ մեկ շաբաթում

Առաջին իսկ յոթ օրերի ընթացքում նիհարել ցանկացողների մոտ բոլոր պրոբլեմային գոտիներում (որովայն, ազդր, ցելյուլիտ ) «հալվում է» 3-6 սմ ճարպաշերտ և ոչ քաշ (ճարպը կապված է ծավալի հետ և ոչ քաշի): Քանի որ գրագետ նիհարելիս դուք չպետք է ամսական 3-4 կգ-ից ավել քաշ կորցնեք, հակառակ դեպքում նույն  արագությամբ կհավաքեք, ինչ լինում է` դիետաներից, հաբերից և այլ մեթոդներից:

Այս դեպքում թթվածինն այրում է ճարպը, որը թեթև է և ձգում, ամրացնում է թուլացած մկաններն ու մաշկը, որոնք սպիտակուցային կառուցվածք ունեն և ծանրանում են, արդյունքում դուք կարող եք 1-2 չափ փոքր հագուստի մեջ տեղավորվել, բայց քաշի կտրուկ փոփոխությունը չնկատել: Սա բարդ մաթեմատիկա է շատերի համար, բայց հավատացեք, ինքներդ կհամոզվեք միայն սեփական մաշկի վրա զգալով թթվածնային մարզումների ազդեցությունը:

Կոնկրետ թվերով կարելի է բացատրել մարզումների էներգետիկ ծախսի և ընդունված կալորիաների տարբերության փոփոխությունները տարբեր նիհարեցնող միջոցառումների արդյունքում:


Դիետա

Դուք որոշում եք քչացնել կալորիաները, որպեսզի նիհարեք:

Նորմալ մարդն օրական ուտում է 2000-2400 կկալ սնունդ, որպեսզի նիհարի, նույնքան պետք է ծախսի` 2000-2400 կկալ

Ընդունեց: 2000-2400
Ծախսեց: 2000-2400

Դուք որոշում եք քչացնել կալորիաները, որպեսզի ծախսածը դուրս գա ձեր սեփական ճարպերից, իջեցնում ենք դիետայի արդյունքում 1200 կկալ: Բայց մեր օրանիզմն ավելի հնարամիտ է, նա սկսում է պաշտպանվել և իջեցնում է իր ծախսը նույն 1200-ի, արդյունքում դուք թուլանում եք, բայց չեք նիհարում և ձգվում:


Ի՞նչ անել:

Ծախսը մեծացնել: Ինչպե՞ս:

Ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Ճիշտ է, բայց ինչպիսի՞. ի՞նչն է կարելի և թույլատրելի ձեր տարիքում ձեր առողջական խնդիրների, ողնաշարի ճկունության, ձեր քաշի դեպքում:

Մարզվել ֆիտնես-մարզասարքեր ծրագրերով, լողալ, վազել, պարել:

Յուրաքանչյուրին մոտենանք իր էներգիայի ծավալի էկվիվալենտ թվային արժեքներով:

Դիետա չենք պահում, որպեսզի օրգանիզմը չսկսի պաշտպանվել, հետևապես հաշվարկենք էներգիայի ծախսը մեկ ժամում
1.    ֆիտնես-մարզասարք, աերոբիկիա. 250 -400 կկալ
2.    լողալ, վազել, պարել - 700 կկալ
3.    Աերոֆլեքս շնչառական ֆիզկուլտուրա - 3500 կկալ

1-2-ի ժամանակ դուք քրտնում եք, հոգնում և գոնե 5-8 ժամ պետք է մարզվել, որ ձեր 2000-2400 կկալ ծախսվի, մի քիչ էլ գնա ձեր ճարպերից:

3-ի դեպքում - եթե նույնիսկ մի քիչ սխալ էլ շնչեք, դուք 2000 ընդունեցիք 3000 ծախսեցիք, 1000 կկալ կգնա ձեր սեփական ճարպերից: Իսկ թթվածինը քայքայելով ճարպը վեր է ածում այն ջրի և էներգիայի:

Ճարպ + թթվածին = էներգիա + ջուր

Տոքսինները ջրի հետ մաքրվում են, էներգիան ձեզ տոնուս է տալիս, ամրացնելով և ոչ հոգնեցնելով մկանները:


Ցելլյուլիտ


Ճարպի, ավելացում հեղուկի և տոքսինների կուտակում ազդրի, հետույքային մկանների, որովայնային ճարպաշերտերում` նարնջի կեղև հիշեցնող ծակոտկեն մաշկի տեսքով: Ցելյուլիտը կապ չունի գիրության աստիճանի հետ, այն ախտահարում է մաշկը, քանի որ մեր օրգանիզմը կենսական կարևոր օրգաններից (սիրտ, գլխուղեղ) հեռացնում է տոքսինները, վնասազերծում  պաշտպանվում ճարպային բջջի ձևով կոնքազդրային, որովայնային շրջաններում: ՈՒստի ցելյուլիտի դեմ պայքարը կարելի է համարել դարի հիվանդություններից մեկի դեմ ուղղված ծրագիր:

Կենտրոնում դա կատարվում է.
1.    թթվածնային մարզման և հատուկ տեխնիկայով
2.    լիմֆոդրենաժային ու ապարատային հակացելյուլիտային մերսմամբ:

Սովորաբար մարզումը բերում է քրտնարտադրության ավելացման, որը թվացյալ ճարպի քայքայում են կարծում, բայց դա նման է փուչիկի, որն իջնում է ջրի դուրս գալուց` քրտնելուց, որն էլի արագ վերականգնվում է սնվելիս:


Ճարպային բջիջ.





Աերոֆլեքս մարզումը թթվածնով ճարպի քայքայումն է:




Լիմֆոդրենաժային տեխնիկան բնական ճանապարհով հեռացնում է ավելցուկային ջուրը, խարամները օրգանիզմից, մաշկը ստանում է առողջ առաձգական տեսք:

 

Գրաֆիկ

«Աերոֆլեքս» կենտրոնի մարզումների գրաֆիկ


Հր. Քոչար 21

Երկ. մինչև Ուրբաթ:
900-1000,1130-1230
1330-1430, 1630-1730
1900-2000

Շաբաթ:
900-1000, 1130-1230
1330-1430

Ակվա Աերոֆլեքս

Մարզումներ ջրում

- Շնչառական մարզումներ ջրում
- Սաունա
- Մարզումներ մարզասարքերով
- Պրոֆէսիոնալ լողի ուսուցում

Վերջին TV շոուի ներկ.

Ընդհանուր շնչառական մարզումների կոմպլեքս, որը կարելի է նույնիսկ կատարել տանը` ստանալով որոշակի արդյունք: