Գլխավոր էջ arrow Շնչառություն և Առողջություն

Շաբաթվա խորհուրդ

Ռեոգրաֆիա

«Դիամանտ» ռեոգրաֆիկ ախտորոշման մեթոդը կիրառվում է կենտրոնում շնչառական համակարգի սիրտ-անոթային, արյան շրջանառություն դեպի գլխուղեղ և ծայրամասեր ուղղվող հոսքի ստուգման և Աերոֆլեքս  մարզումների ֆիզիկական ծանրաբեռնվածության ազդեցությունը յուրաքանչյուրի համար թույլատրելի լինել իմանալու նպատակով:

Ցիգուն
Եթե յոգայում կենսական էներգիան կոչվում է պրանա, ապա այստեղ դա ցիգուն է: Ցիգուն  ցի ` կենսական էներգիա,գուն` աշխատանք, այսինքն ստիպել այդ էներգիային  աշխատել մարդու օրգանիզմում` առողջացնելով և բիոէներգետիկ կանալները, և պսիխոէմոցիոնալ ասպեկտները: Աշխատում են 3 գանձերով` եռամիասնության օրենք մարմին, գիտակցություն, շնչառություն:
ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ և ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
«Ով կիսատ է շնչում, նա կիսատ է ապրում» Արևելյան ասացվածք:

Քանի մենք շնչում ենք, մենք ապրում ենք: Քանի ապրում ենք – մենք շնչում ենք: Այսինքն, մեր ողջ կյանքը – դա շնչառություն է: Մարդը կարող է ապրել առանց սննդի, ջրի որոշ ժամանակ, բայց առանց օդի` հաշված րոպեներ:

Մարդը ծնվում է` կատարելով  առաջին շունչը, մահանում` փչելով վերջին շունչը: Շնչառական պրոցեսները բնական են ընթանում և մեր ուշադրությունը չեն շեղում, քանի մենք առողջ ենք և երիտասարդ: Իսկ բավական է հիվանդանալ կամ ենթարկվել սթրեսի, երբ անմիջապես խախտվում է շնչառությունը:

Վախից շունչը պահում ենք, և ստեղծում թթվածնային քաղց: Զայրույթից հաճախանում է շնչառությունը և բերում սպազմերի: Բացասական հույզերը դարձնում են այն կտրտվող, իսկ դրականները`  համաչափ, բայց հաճախակի:

Շնչառության  դեֆորմացիան ժամանակակից կենսակերպի, վատ էկոլոգիայի, սթրեսային իրավիճակների հետ մեկտեղ բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ է հանդիսանում: Սխալ և կիսատ շնչառությունը  բերում է հյուսվածքների և բջիջների թթվածնային անբավարարության և տարբեր օրգան - համակարգերի աշխատանքի վատացման: Եթե փորձենք սովորել ճիշտ շնչել, մեր օրգանիզմը շատ արագ մեզ շնորհակալ կլինի` ազատվել դեպրեսիաներից, հանգստացնել նյարդերը, վերականգնել ֆիզիկական ուժերը և ազատվել խրոնիկ հոգնածությունից, կարգավորել սիրտ-անոթային, մարսողական համակարգերի աշխատանքը, նյութափոխանակությունը, քայքայել ճարպերը, աղային, տոքսիկ միացությունները  և հեռացնել օրգանիզմից բնական ճանապարհով:

Այս ցանկը կարող է անվերջ շարունակվել: Բայց ժամանակն է կանգ առնել և փորձել գիտակցաբար ուղղել շնչառությունը: Հաճախ լսում ենք այն էլ կոմպետենտ մարդկանց կողմից, թե մի շնչելն ենք առանց մտածել շնչում, դա էլ գիտակցաբար անենք....  Այո, այո, այո:

Հնդիկ փիլիսոփա Օշոն նշում է. «Մարմինը և գիտակցությունը միացնող կամուրջը դա ճիշտ շնչառությունն է»: Սկսենք սովորել շնչել այսօր:
 

Գրաֆիկ

«Աերոֆլեքս» կենտրոնի մարզումների գրաֆիկ


Հր. Քոչար 21

Երկ. մինչև Ուրբաթ:
900-1000,1130-1230
1330-1430, 1630-1730
1900-2000

Շաբաթ:
900-1000, 1130-1230
1330-1430

Ակվա Աերոֆլեքս

Մարզումներ ջրում

- Շնչառական մարզումներ ջրում
- Սաունա
- Մարզումներ մարզասարքերով
- Պրոֆէսիոնալ լողի ուսուցում

Վերջին TV շոուի ներկ.

Ընդհանուր շնչառական մարզումների կոմպլեքս, որը կարելի է նույնիսկ կատարել տանը` ստանալով որոշակի արդյունք: