Գլխավոր էջ arrow Մեր Մեթոդները

Շաբաթվա խորհուրդ

Ռեոգրաֆիա

«Դիամանտ» ռեոգրաֆիկ ախտորոշման մեթոդը կիրառվում է կենտրոնում շնչառական համակարգի սիրտ-անոթային, արյան շրջանառություն դեպի գլխուղեղ և ծայրամասեր ուղղվող հոսքի ստուգման և Աերոֆլեքս  մարզումների ֆիզիկական ծանրաբեռնվածության ազդեցությունը յուրաքանչյուրի համար թույլատրելի լինել իմանալու նպատակով:

Ցիգուն
Եթե յոգայում կենսական էներգիան կոչվում է պրանա, ապա այստեղ դա ցիգուն է: Ցիգուն  ցի ` կենսական էներգիա,գուն` աշխատանք, այսինքն ստիպել այդ էներգիային  աշխատել մարդու օրգանիզմում` առողջացնելով և բիոէներգետիկ կանալները, և պսիխոէմոցիոնալ ասպեկտները: Աշխատում են 3 գանձերով` եռամիասնության օրենք մարմին, գիտակցություն, շնչառություն:
ՄԵՐ ՄԵԹՈԴՆԵՐԸ
«Աերոֆլեքս»  առողջարարական համակարգը դիաֆրագմայով շնչառությամբ մեթոդ է` արտաշնչի պահին կատարվող պահումով, որն էլ օրգանիզմում ստեղծում է թթվածնի և ածխաթթու գազի բալանս: Շնչառական տեխնիկան ուղղեկցվում է հատուկ մարմնամարզությամբ և մկանային ձգումներով, որի արդյունքում օրգաններն ու հյուսվածքներն ավելի շատ թթվածին են ստանում` կատարվում է ճարպի քայքայում, կարգավորվում է նյութափոխանակությունը, որի հետևանքով էլ իջնում է քաշը:


Բուժական մարմնամարզություն

Հազարամյակների պատմություն ունեցող արևելյան առողջարարական համակարգերի շարքում իրենց ուրույն տեղն ունեն չինական բուժական մարմնամարզության վարժությունները, որոնք տարիքային սահմանափակում չունեն: Այդ շարժումները կարող են կատարել և երեխաները և ծերերը: Այս մեթոդով զբաղվոզ մարդը օգնում է իր օրգանիզմին ոչ միայն կանխարգելել մի շարք հիվանդություններ, այլև կարգավորել շնչառությունը, մարմինն ու գիտակցությունը: Պարապմունքները բաժանվում են երկու հիմանական մասերի` ֆիզիկական վարժություններ` մարմնի կարգավորում և ներքին վարժություններ` մկանների աշխատանքի միջոցով ներքին օրգանների մերսում,  որոնց հենքը շնչառությունն է:

«Աերոֆլեքս» շնչառական տեխնիկան հատուկ մարզումների, ֆիզիկական և շնչառական վարժությունների համալիր մեթոդ է, որն օգտագործելով թթվածնի ընտրողական օքսիդիչ ազդեցությունը ավելորդ ճարպային, աղային տոքսինների միացությունների քայքայման և թույլ մկանային, շարակցական հյուսվածքների ձգման մարզման արդյունքում, հնարավորություն կտա արագ նիհարել, մարզվել, առողջանալ և ձեռք բերել կենսական էներգիա: Շնչառական տեխնիկան իր հիմքում ունենալով հազարամյակներից եկող յոգայի, շնչառական առողջարարական ուղղությունների` ցիգուն, տայցզի և ժամանակակից ֆիզիոլոգիական հետազոտությունների փորձը, ստոծանիական որովայնային շնչառության օգնությամբ կարգավորում է թթվածնի բավարար հոսքը, թոքերի ծավալը, արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը, իսկ հատուկ ընտրված ֆիզիկական վարժությունները` զուգակցվելով տարբեր շնչառական վարժությունների հետ, նպաստում են նաև հենաշարժիչ համակարգի ճկունացմանը, գեղեցիկ կազմվածքի և կեցվածքի ձևավորմանը` անկախ տարիքից, առողջական խնդիրներից:


 Բիոռեզոնանս

            
                                               


                                                                           

Բիոռեզոնանս

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը և առողջարարական, կենցաղային, բուժական սարքավորումների կիրառման նորագույն ուղղություն է բիոռեզոնանսի մեթոդը:

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ապրում է որոշակի հաճախականության  իմպուլսների դիապազոնում: Ֆիզիկայի օրենքների հիման վրա և հայտնի ամերիկացի բժիշկ Հիլդա Կլարկի տեսության շնորհիվ  հաշվարկվել են բոլոր վնասակար մանրէների և միկրոօրգանիզմների ոչնչացման և ախտորոշման իմպուլսային հաճախականությունները: Ստեղծվել են ամերիկյան, եվրոպական և ռուսական գիտահետազոտական լաբորատորիաներ` բիոռեզոնանսի մեթոդի կիրառման շնորհիվ հատուկ հակամակաբուծային արտադրությամբ և կլինիկական ուսումնասիրություններով զբաղվող: Յուրաքանչյուր մանրէի? համապատասխան իմպուլսի օգնությամբ օրգանիզմում հայտնաբերվում և ոչնչացվում են բոլոր հնարավոր մակաբույծները` հելմինտներ, վիրուս-բակտերիաներ, քայքայվում են պաթոգեն տոքսիկ միացությունները:
  

 Բիոռեզոնանս

                 

            

Մերսում

Մերսման լավագույն ուղղությունների զուգակցումը շնչառական վարժությունների հետ, ապահովում է օրգանիզմի ողնաշարային խնդիրների, կեցվածքի և կազմվածքի թերությունների վերացման անհատական մոտեցում:

Դասական, բուժական, ռելաքսացիոն և հակացելյուլիտային մերսման, մանուալ թերապիայի, վերականգնողական վարժությունների ճիշտ և հմտորեն կիրառումը` մասնագիտական խորհրդատվության հետ միատեղ, կօգնի կողմնորոշվել առողջացման յուրաքանչյուրին համապատասխան մեթոդի ընտրության հարցում:



 Բիոռեզոնանս Ֆոտոթերապիա

Ռեֆլեքսոթերապեվտիկ ազդեցությամբ ֆոտոթերապիայի (ինֆրակարմիր լույս) սենսները շնչառական մարզումներին զուգահեռ կարգավորում են բրոնխիտ-սինուսիտ, հոդային ողնաշարային (իշիաս, ռադիկուլիտ), ինֆեկցիոն բորբոքային պրոցեսների արագ վերացումը:




 

Գրաֆիկ

«Աերոֆլեքս» կենտրոնի մարզումների գրաֆիկ


Հր. Քոչար 21

Երկ. մինչև Ուրբաթ:
900-1000,1130-1230
1330-1430, 1630-1730
1900-2000

Շաբաթ:
900-1000, 1130-1230
1330-1430

Ակվա Աերոֆլեքս

Մարզումներ ջրում

- Շնչառական մարզումներ ջրում
- Սաունա
- Մարզումներ մարզասարքերով
- Պրոֆէսիոնալ լողի ուսուցում

Վերջին TV շոուի ներկ.

Ընդհանուր շնչառական մարզումների կոմպլեքս, որը կարելի է նույնիսկ կատարել տանը` ստանալով որոշակի արդյունք: