Եղեք առողջ
  • Հրաչյա Քոչար 21
  • +374-10-271550
  • Մենք սոց.ցանցերում

Բուժական մերսում

Բուժական մերսում

 

   Բուժական մերսումը թերապևթիկ հնագույն մեթոդ է: Երբ և ով է ստեղծել բուժման այս մեթոդը հայտնի չէ: Տարիներ շարունակ այն ենթարկվել է տարատեսակ փոփոխությունների, սակայն հիմքն ու նպատակը մնացել են անփոփոխ: Շատ կարևոր է, որ մերսումը լինի նուրբ, անցավ, հաճելի և բուժիչ: Մերսումների բոլոր հայտնի տեսակները կարելի է համարել բուժական մերսում, քանի որ նրանք բոլորն էլ ունեն որոշակի  բժշկական հատկություն:

  Բուժական մերսումը  հաճախ ընդգրկում են տարատեսակ հիվանդությունների բուժման կոմպլեքսում: Այս մերսման արդյունքում վերանում են այտուցները,  հյուսվածքներում արյան զեղումները,  նվազում են ցավերը, վերականգնվում են հյուսվածքների սնուցումը, մկանների և հոդերի ֆունկցիաները,  կարգավորվում է նյութափոխանակությունը: Օգնում է վերականգնել  օրգանիզմի  բնականոն աշխատանքը: Բավականին լավ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, կարգավորուվում է արյան շրջանառությունը, գեղեցկացնում և առողջացնում է  մաշկը:

 Առհասարակ խորհուրդ է տրվում մերսումը կատարել երեկոյան ժամերին  , որպեսզի արդյունքն ավելի նկատելի լինի, իսկ տևողությունն էլ պետք է որոշել անհատականության սկզբունքով: Պետք է նշել, որ բուժական մերսման արդյունքն այնքան էլ դրական չի լինի եթե այն կատարվի աղմկոտ միջավայրում կամ տան պայմաններում: