Եղեք առողջ
  • Հրաչյա Քոչար 21
  • +374-10-271550
  • Մենք սոց.ցանցերում

Ռեֆլեքսոթերապիա

Ռեֆլեքսոթերապիա

 

   

   Ակուպունկտուրան կամ Չժեն-Ցզյու թերապիան (թարգմանվում է նաև ասեղ-այրում թերապիա) – արևելյան բժշկության հիմքն է: Այս համակարգի տեսական հիմքը Ցի կենսական էներգիայի հոսք ասեղնաբուժություն կամ Չժեն-Ցզյու թերապիայի կառավարումն է: 

 Մինչ օրս ասեղնաբուժությամբ և այրման միջոցով (հատուկ բույսերից պատրաստված սիգառներով) բուժումը (չժեն-ցզյու թերապիա) Չինաստանում բուժման ամենատարածված մեթոդներն են:  Ասեղնաբուժության համար օգտագործվող կետերի (կենսական ակտիվ կետեր) քանակը շուրջ 664-ն է, որոնցից 150-ը հիմնական կետերն են: Բոլոր կետերն ունեն ճշգրիտ տեղագրական դիրքեր և որոշակի թերապևտիկ նշանակություն:

  Հիվանդության առաջացմանը, օրգանիզմում դրա տարածմանը և ախտանիշների ձևով դրան հետևել կարելի է պուլսային ախտորոշման միջոցով, որը ակուպունկտուրայի անբաժանելի մասն է: Ակուպունկտուրային պուլսային ախտորոշումը կարևոր է, առաջին հերթին, այն պատճառով, որ բժիշկը հասկանա, թե օրգանիզմի էներգոմատակարարումը ինչ վիճակում է և ըստ դրա էլ` ցուցաբերի ամբողջ օրգանիզմի բուժման անհատական մոտեցում:

 Ակուպունկտուրայի ցուցումները.

ալերգիկ վիճակ, բրոնխային ասթմա և ասթմատիկ բրոնխիտ, մաշկային ալերգիկ երևույթներ,  նյարդաբանական հիվանդությունների մեծ շրջանակ՝ մասնակի կաթված, կաթված, դիմային ու եռօրյակ նյարդերի բորբոքում, օստեխոնդրոզի դեպքում ռադիկուլյար համախտանիշ, ուղեղի կաթված և այլն, քրոնիկ սթրես, հոգնածություն, իմունիտետի անկում,  ստամոքսի խոցային հիվանդության և տասներկումատնյա աղիքի բուժում, լեղուղիների դիսկինեզիա, ենթաստամոքսային գեղձի և բարակ ու հաստ աղիների բորբոքում,   գինեկոլոգիական, էնդոկրին և մաշկաբանական հիվանդություններ:

 Ակուպունկտուրայի (ասեղնաբուժության) տեսակները.

ասեղնաբուժությունը (ակուպունկտուրան) լինում է պարզապես ակուպունկտուրա (դասական) և միկրոակուպունկտուրա (միկրոասեղնաբուժություն), էլեկտրոակուպունկտուրա, աուրիկուլյար ակուպունկտուրա (ազդեցություն ականջախեցու կետերի վրա), Սու-Ջոկ թերապիան, որը ձեռքի ափերի ու ոտնաթաթերի համապատասխան կետերի միջոցով զանազան հիվանդությունների բուժման մեթոդ է, կրանիոպունկտուրա (ազդեցություն սկալպի (գլխի) կետերի վրա), մագնիսապունկտուրա (մագնիսական դաշտի ազդեցություն) և այլն: