Եղեք առողջ
  • Հրաչյա Քոչար 21
  • +374-10-271550
  • Մենք սոց.ցանցերում

Շնչել ճիշտ

Շնչել ճիշտ

 

Նա է ապրում ավելի հագեցած կյանքով
                    ով լիաթոք է շնչում:
                            Էլիզաբեթ  Բարրեթ Բրաունինգ


  Եթե փորձենք սովորել ճիշտ շնչել, մեր օրգանիզմը  մեզ անչափ շնորհակալ կլինի:  Ճիշտ շնչառության դեպքում հնարավոր է ոչ միայն խուսափել հիվանդություններից, այլև բուժվել։  Դեռևս հազարամյակներ առաջ եգիպտացիներին, հին հույներին և  չինացիներին հաջողվել էր ուսումնասիրել և ապացուցել , որ  գեղեցկության,  առողջության և երկարակեցության  հիմքում ընկած է հենց ճիշտ շնչառությունը։ 

1. Նախ սովորենք շնչել որովայնով: Հանգիստ պառկել, գիրք դնել որովայնին և կատարել ներշնչում` գիտակցաբար հետևելով, որպեսզի գիրքը բարձրանա, իսկ արտաշնչելիս` իջնի: Միանգամից դա չի ստացվի, սակայն, մի քանի փորձից հետո դուք կկարողանաք ղեկավարել շնչառությունը: 

   Շատերին կթվա, թե հասարակ, պարզ ակտ է շնչառությունը և կարիք չկա ծանրաբեռնելու միտքը: Բայց անհրաժեշտ է հասկանալ, որ շնչառությունը մեր օրգանիզմի ամենաբարդ և ամենակարևոր ֆունկցիաներից մեկն է: Այն վեգետատիվ ֆունկցիա է, ինչպես սրտի աշխատանքը, մարսողությունը և մի քանի այլ ֆունկցիաներ, որոնք մեր օրգանիզմը կատարում է անկախ մեր գիտակցությունից, և իզուր չեն  հնդիկ փիլիսոփա Օշոյի խոսքերը. «Եթե բնությունը այդ ֆունկցիաները թողներ մարդկանց գիտակցությանն ու կամքին, մարդը տաս տարուց ավել չէր ապրի»: Բայց և այս մտքի շարունակություն որպես. «Կարգավորելով մտքի և մարմնի միջև միակ անսասան կամրջի` շնչառության վիճակը, կարելի է ղեկավարել բոլոր օրգանների համահունչ աշխատանքը»: Սովորելով որովայնային խորը շնչառությունը, դուք մոտ հինգ անգամ ավելացնում եք ձեր թոքերի ծավալը  և օրեցօր զգում եք թեթևություն և տոնուսի բարձրացում:

2. Ինչպե՞ս շնչել` բերանով, թե՞ քթով: Իհարկե քթով. առօրյա հանգիստ շնչառությունը պետք է կատարել քթով, քանի որ քթի խոռոչում օդը տաքանում է, մաքրվում է փոշուց, մանրէներից և հասնում թոքի բոլոր բլթերին, մինչդեռ բերանով շնչելիս չի կարգավորվում օդի ջերմությունը և խոնավությունը:
Այսպիսով, որպես պարզագույն շնչառական վարժություն առաջարկում ենք տաս անգամ կատարել քթով և որովայնով ներշնչում-արտաշնչում: Օրը երեք անգամ, օրվա տարբեր ժամերին , 21 օր շարունակ կատարելով այս վարժությունը, դուք կզգաք, թե ինչպես է փոխվում ձեր կազմվածքը և ձեր էներգետիկ վիճակը: Խորը ռրիթմիկ շնչառությունը արագացնում է.

1.    նյութափոխանակության պրոցեսները
2.    մարսողության պրոցեսները:
 
   Յոգայում ընդունված է հետևել շնչառությանը ուտելու ընթացքում` թուլացնել որովայնի և ստամոքսի մկանները, որը ապահովում է արագ հագեցում և ճիշտ մարսողություն:
   Հաճույք ստանալ ուտելիքներից. սովորաբար այս դեպքում արտադրվում են հաճույքի հորմոններ ,որոնք  էլ ստիպում են օգտագործել շոկոլադ, քաղցրավենիք և այլն, նպաստելով ավելորդ քաշի առաջացմանը:
  Հնարավոր է ճիշտ շնչառությամբ ղեկավարել ձեր ախորժակը: 

  Մյուս կարևոր պրոցեսը, որն ակտիվանում է ճիշտ շնչառության շնորհիվ, դա սեփական մարմնին լսելու ունակությունն է: Հասկանալով ձեր մարմնի պահանջները և մեծացնելով հնարավորությունները, կարող եք շնչառությամբ կարգավորել դրանք:

3. Սովորել հետաքրքիր շնչառական տեխնիկա՝ երկրաչափական շնչառություն.
1. ներշնչել, մտքում հաշվել 1,2,3,4
2. դադար 1,2,3,4
3. արտաշունչ 1,2,3,4
Սա եռանկյունաձև շնչառություն է:
1. ներշնչել
2. դադար
3. արտաշնչել
4. դադար
Սա քառակուսային շնչառություն է: Ավելացնում է թոքերի և արյան մեջ թթվածնի քանակը:

 

4. Խորը արտաշնչում.
Մենք սովոր ենք ասել խորը շունչ քաշիր, բայց գրեթե չենք ասում, խորը արտաշնչիր, այս ժամանակ է իրականում դուրս մղվում ամբողջ վերամշակված օդը թոքերի ստորին հատվածներից, նպաստելով անգամ ստամոքսի կծկումներին: