Եղեք առողջ
  • Հրաչյա Քոչար 21
  • +374-10-271550
  • Մենք սոց.ցանցերում

Թթվածնային անբավարարություն

   Թթվածնային անբավարարություն

   Թթվածնային անբավարարության ամենատարածված նշաններից են.

1, սպազմային նյարդային լարվածությունը 

2, խրոնիկական գերհոգնածությունը

 3, անհիմն վախերի ու տագնապների զգացողությունը

   Այս բոլորը պատճառ են այնպիսի բարդ  հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են հիպերտոնիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, բրոնխիալ ասթման, շաքարային  դիաբետը, վահանաձև  և մյուս էնդոկրին գեղձերի ֆունկցիաների խանգարումները: Այս շարքը կարելի է անվերջթվարկել, բայց բավական է միայն ուղղել շնչառության տիպը, ռեֆլեքսի վերածել որովայնային դիաֆրագմալ շնչառությունը, քանի որ  թթվածնի բավարար քանակությունը մեր օրգանիզմում արթնացնում է ինքնակարգավորման և ինքնավերականգնման հատուկ մեխանիզմները,  բարձրացնում  դիմադրողականությունն ու կենսունակությունը: Դրանով է պայմանավորված այն փաստը, որ նույն ծրագրով մարզվում է ինչպես նիհարել ցանկացողը, այնպես էլ հակառակը:  Յուրաքանչյուրի մոտ նյութափոխանակության պրոցեսների կարգավորումը բերում է իրեն անհրաժեշտ արդյունքի:
Առաջինի մոտ թթվածինը հայտնաբերում է ավելորդ ճարպային կուտակումը, քայքայում է այն, ամրացնում մկանը և  ձգում մաշկը, երկրորդի մոտ ձևավորում է ամուր ճկուն մկանային համակարգ:
  Մեթոդի կիրառումը  կարգավորում  է նյարդային համակարգը՝ թթվածնի  կարգավորիչ ազդեցությամբ: Սթրեսային դեպրեսիվ վիճակից կարելի է դուրս գալ ընդամենը 1-2 ճիշտ խորը շնչառություն կատարելով: Ասթմայի նոպան նույնպես թթվածնի պակասից է սկսվում, և հևոցային,  բերանով շնչառությունը ավելի է խորացնում սպազմը, մինչդեռ նորից կարելի է կիրառել  տեխնիկապես շատ հեշտ  շնչառական շարժում և դուրս գալ այդ վիճակից առանց դեղորայքի: Շնչառական համակարգի հիվանդությունների բուժումը հատուկ շնչառական ֆիզկուլտուրայով ցուցված է  նաև ավանդական բժշկության կողմից: Կենտրոնի մասնագետների փորձը հնարավորություն է տալիս, օգտվելով տարբեր  մեթոդ-համակարգերից,  վերականգնել առողջությունը կարճ ժամանակահատվածում: Թեև տիբեթյան բժշկությունը գտնում է, որ բժշկվելու համար անհրաժեշտ է գոնե ինը ամիս: 

  Աերոֆլեքս շնչառական մարզումների մեթոդը ռացիոնալ և արագ ազդող մեթոդ է, հատուկ մեր անհամբեր և հիասթափություն ապրած, մշտապես շտապող մարդու համար, քանի որ կան բազմաթիվ  փաստացի տվյալներ մեթոդի հզորության մասին: