Եղեք առողջ
  • Հրաչյա Քոչար 21
  • +374-10-271550
  • Մենք սոց.ցանցերում

Թթվածին

    Թթվածին

   Թթվածնի անբավարարության պատճառը, ինչպես նշել է հայտնի  ամերիկացի  բժիշկ Պոլ Բրեյքը, մակերեսային և կիսատ շնչառությունն է, որը զրկում է մարմնի մասերը կենսական կարևոր էներգիայի աղբյուրից` թթվածնից և բերում վաղաժամ ծերացման: 

    Մեր օրգանիզմը ստեղծված է եղել օդում թթվածնի կրկնակի բարձր պարունակության պայմաններում գոյատևելու համար:
Շրջակա միջավայրի աղտոտվածությունը և այլ  արտաքին ազդակները օդում  թթվածնի պարունակությունը նվազեցրել են , բացի այդ մեր ներքին խնդիրները` սթրես, հելմինտային, բակտերիալ, վիրուսային և սնկային ախտահարումները, աղտոտված հաստ աղիները, սխալ և վնասակար  սովորույթները, հիպոդինամիան` նստակյաց կենսակերպը, սխալ կեցվածքը և թոքերի ծավալի ոչ լիարժեք օգտագործումն էլ ավելի են նպաստում թթվածնային անբավարարության ավելացմանը: Թթվածինը  կարևորագույն դեր է կատարում նյութափոխանակության պրոցեսներում, կարգավորում է արյան շրջանառությունը,  սննդանյութերի լիարժեք  յուրացումը և բարձրացնում է  օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր հարուցիչների դեմ: Միաժամանակ թթվածինը հանգստացնող ազդեցություն է թողնում ողջ նյարդային համակարգի վրա` պայքարելով սթրեսների և դրանց առաջացրած հյուծիչ ազդեցությունների  դեմ: ՈՒստի,  թթվածնով օրգանիզմի հագեցումը առողջ և երիտասարդ կյանքի բանալին է:

   Ինչպես կարգավորել շնչառության ռիթմը, թոքերի ծավալը և ստեղծել օրգանիզմում թթվածնի բավարար քանակություն նորմալ կենսագործունեության, նաև վերոհիշյալ հիվանդությունների կամ հիվանդագին խնդիրների դեմ պայքարելու համար:

   Կան շնչառությունը կարգավորող տարբեր մեթոդներ, բայց ընտրել այնպիսին, որը չունենա հակացուցումներ, ընդունելի լինի տարբեր տարիքի, սեռի, տարբեր առողջական խնդիրներ ունեցող, տարբեր ֆիզիկական պատրաստվածությամբ անձանց համար և հնարավոր լինի կիրառել թե' տանը, թե' մարզադահլիճում, ընդգրկի շնչառական, առողջական մարմնամարզության լավագույն ուղղությունները: Ներկայացնենք «Աերոֆլեքս» ծրագիրը Հայաստանում: Այն մշակվել և առաջարկվում է որպես մեթոդական և մարզաառողջարարական համակարգ` հիմնված խորը, ճիշտ շնչառության, հատուկ ֆիզիկական վարժությունների զուգակցման վրա: Օգնում է ոչ միայն թթվածնով հագեցնել օրգանիզմը, այլև ապահովել նրա լիարժեք յուրացումը հյուսվածքների և բջիջների կողմից, որն ապահովում է նյութափոխանակության պրոցեսների արագացումը, ավելորդ  ճարպաշերտի և տոքսինների քայքայումը  և բնական ճանապարհով   օրգանիզմից հեռացումը: 

    Հատուկ ընտրված ֆիզիկական իզոտոնիկ և իզոմետրիկ վարժությունները ստատիկ դիրքերում ապահովում են մարմնի մկանային կորսետի ամրացումն ու ձգումը, թուլացած մաշկի և մկանների կառուցվածքի վերականգնումը, ողնաշարային խնդիրների կեցվածքի թերությունների վերացումը:

    «Աերոֆլեքս» ծրագրով շնչառական տարբեր տեխնիկաները և  բուժական ֆիզկուլտուրան հիմնված են ինչպես հնագույն համակարգերի  (յոգա, ցիգուն),  այնպես էլ ժամանակակից բուժական շնչառական մեթոդների (Բուտեյկո, Ստրելնիկովա) վրա,  որոնց նպատակն է կարգավորել շնչառության ռիթմը, մեծացնել թոքերի ծավալը և ռեֆլեքսորեն կատարել որովայնային և ստոծանիական շնչառական ակտերը առօրյայում` դրանով իսկ պայքարելով  թթվածնային անբավարարության դեմ: Քանի որ մեզ շրջապատող օդից միայն կարող ենք ներշնչման  օգնությամբ վերցնել կենսական էներգիան և արտաշնչման ճանապարհով դուրս մղել վնասակար տոքսիններն ու  բացասական էներգիան:  Սովորելով և կարգավորելով ներշնչման, արտաշնչման և շունչը պահելու փուլերը, կարող ենք ազատվել բազմաթիվ հիվանդություններից՝ հաղթահարել սթրեսները, բարձրացնել իմունիտետը,  մտավոր և ֆիզիկական ներքին ռեզերվները: Իսկ հիպոդինամիայի այս դարում քիչ ջանքերով, բայց հզոր էներգետիկ ծախսով ֆիզիկական մկանային ձգումների վրա հիմնված վարժությունները քաղված  են յոգայի, ցիգունի, ուշուի նորագույն, առողջարարական մարզական ծրագրերից (պիլատես, կալլանետիկա,  ստրետչինգ) և հայտնի բժիշկներ Պոլ Բրեյքի և Կացուձո Նիշիի Օշոի փիլիսոփայական և գիտակից մարմին մարզող համակարգերից: Յուրաքանչյուր վարժություն կամ մկանի ճիշտ աշխատանք նպաստում է որոշակի ներքին օրգանների գործողության խթանման: 

   Ստոծանիական ճիշտ շնչառությունը  ( արտաշնչումից հետո դադար՝ որովայնային մկանների ներձգումով) ներքին օրգանների վակուումային մերսում է կատարում:Աշխատող մկանում կուտակված ածխաթթու գազը ստիպում է նախապես ներշնչել թթվածինը, արյան հոսքով ուղղելով համապատասխան հյուսվածք, որտեղ հանդիպելով ճարպային, աղային կամ տոքսիկ կուտակումների,  քայքայում է, առաջացնելով ջուր և էներգիա: Ջուրը  արգասիքների հետ հեռացվում է օրգանիզմից բնական ճանապարհով, իսկ էներգիան ձգում, ամրացնում է մկանն ու մաշկը, վերացնում օրգանիզմում տոնուսի անկման և մշտական հոգնածության երևույթները: Այսպիսով, առանց հոգնելու, քրտնելու, դաժան դիետաների ենթարկվելու մեկ շաբաթում որովայնային շրջագիծը կպակասի 10-35սմ-ով:  Ճարպաշերտի բացակայության դեպքում ,նյութափոխանակությունը կարգավորելով, հնարավոր է կազդուրել օրգանիզմը և ձգել թուլացած մկանային և ոսկրային համակարգը, ճկունացնել ողնաշարը, ձեռք բերել նյարդային համակարգի կայունացում և հանգստացում: