Եղեք առողջ
  • Հրաչյա Քոչար 21
  • +374-10-271550
  • Մենք սոց.ցանցերում

Մերսում

    Մերսում

 

   Մերսումը ոչ ավանդական բժշկության ամենահզոր և ամենակարևոր ուղղություններից մեկն է: Գրեթե չկա հիվանդություն, որը հնարավոր չէ բուժել այդ ճանապարհով: Մերսումը կարող է լինել ոչ միայն հաճելի, այլև օգտակար։  Առաջին հերթին, մերսումը կարող է շատ օգտակար լինել ողնաշարի և հենաշարժական ապարատի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար. ճիշտ մերսման օգնությամբ հնարավոր է պայքարել ողնաշարային ռադիկուլիտների, հենաշարժողական ապարատի տարատեսակ շեղումների, օստեոխոնդրոզների և մի շարք այլ խնդիրների դեմ։  Բացի ողնաշարային խնդիրներից, մերսումը կարող է նաև օգտակար լինել տարատեսակ սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային, գլխուղեղի սնուցման, տեսողություն, արյան շրջանառություն (տախիկարդիա և այլն) և որոշ մաշկային հիվանդությունների ժամանակ։ Այն նաև կարող է լավ միջոց լինել՝ սթրեսներից ազատվելու և նյարդերը հանգստացնելու համար։  Սակայն  սխալ և ոչ գրագետ մերսումը կարող է  հակառակ ազդեցությունն ունենալ և մեծ վնասներ պատճառել օրգանիզմին։   Վստահորեն նշում ենք, որ <Աերոֆլեքս >   մարզառողջարանական կենտրոնում մերսման լավագույն և ժամանակակից բոլոր մեթոդներն  իրականացնում են  ոլորտի բարձրակարգ  մասնագետները`  ապահովելով արդյունք, որը   կգերազանցի ձեր բոլոր սպասելիքները։