Եղեք առողջ
  • Հրաչյա Քոչար 21
  • +374-10-271550
  • Մենք սոց.ցանցերում

Բուժական պարուրումներ

          

Բուժական  պարուրումներ

 

  Բուժական պարուրումները  հիանալի  միջոց են օրգանիզմը թունազերծելու և նյութափոխանկության կարգավորման համար: Այս մեթոդը հայտնի է դեռևս  հնագույն ժամանակներից:  Նույնիսկ  Կլեոպատրա  թագուհին էր օգտագործում պարուրումները` երիտասարդ և գեղեցիկ մնալու համար:  

  Բուժական պարուրումները հանդիսանում են  ժամանակակից ՍՊԱ սրահների  ամենակարևոր, պահանջված և անհրաժեշտ ծառայություններից մեկը: Այս մեթոդը կտրուկ  բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը  և բարելավում  արյան շրջանառությունը: Ինչպես նաև  ազատում է  սպազմից և հանգստացնում  նյարդային համակարգը, վերացնում է ցելյուլիտը և կնճիռները` օգնելով երկար ժամանակ մնալ առողջ, գեղեցիկ և երիտասարդ: