Եղեք առողջ
  • Հրաչյա Քոչար 21
  • +374-10-271550
  • Մենք սոց.ցանցերում

Լիմֆոդրենաժային մերսում

 Լիմֆոդրենաժային մերսում

            

   Յուրաքանչյուր կին երազում է  իդեալական սլացիկ և շտկված մարմնի մասին, սակայն բոլորիս կողմից անցանկալի  ճարպային կուտակումներն ու  ցելյուլիտը խանգարում են նրանց հասնել իրենց երազանքին:  Վերջիններիս դեմ պայքարելու լավագույն և արդյունավետ միջոցներից է լիմֆոդրենաժորային մերսումը: Այս   մերսումը նիհարեցումից բացի ունի նաև մի շարք բուժական ազդեցություններ. այն օգնում է օրգանիզմից շլակերի դուրս բերմանը, ինչպես նաև զգալիորեն  բուժում անոթների վարիկոզային լայնացումները: Լիմֆոդրենաժային մերսումը  կարգավորում է խախտված նյութափոխանակությունը`  նպաստելով ճարպակալման դադարեցմանը և  ավելորդ ճարպային հյուսվածքների ճեղքմանը  Ավշային համակարգը,  լիմֆան և միջբջջային հեղուկը բջջային սխալ նյութափոխանակության դեպքում կուտակում են տոքսիկ մնացորդներ՝ բերելով այտուցների, մկանային, հոդային ցավերի, ճարպակալման, ալլերգիկ ռեակցիաների: Ճիշտ կատարվող լիմֆոդրենաժային մերսումը ակտիվացնում է լիմֆատիկ անոթներով հետհոսքը և օրգանիզմի մաքրումը՝ կարգավորելով վերը նշված խնդիրները: Առավել արդյունավետ է թթվածնային թերապիայի դեպքում: