Եղեք առողջ
  • Հրաչյա Քոչար 21
  • +374-10-271550
  • Մենք սոց.ցանցերում

Կինեզոթերապիա

    Կինեզոթերապիա

 

      Բուժում շարժումով  kinesis ՝ շարժում, therapy– բուժում.
  Մասնագետի օգնությամբ անհատական ընտրված վարժությունների, ձգումների մեթոդով վերականգնվում է հոդերի ճկունությունը, ողնաշարի մկանային և ջլային համակարգերի ամրությունը:  Վերականգնողական բուժումը թիմային աշխատանք է, որը հետապնդում է բուժվողի՝ ֆիզիկական, ֆունկցիոնալ, հոգեբանական, մտավոր, սոցիալական մաքսիմալ վերականգնում:Կինեզիոթերապևտի վերականգնողական աշխատանքի նպատակն է`

 բուժվողի ֆիզիկական ֆունկցիոնալության հնարավորինս վերականգնում

ցավերի վերացում կամ մեղմում,

անձի ֆիզիկական անկարողության կանխարգելում կամ խոչընդոտում,

բարդությունների և հաշմանդամության կանխարգելում՝ ճշգրիտ և արդյունավետ ֆիզիոթերապիայի պլանավորման և իրականացման միջոցով:

  Կինեզիոթերապևտն աշխատում է հենաշարժողական համակարգի, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող անձանց հետ, օգնում է հիվանդին իրականացնել բուժման պլանը` մասնագիտացված սարքավորումների միջոցով, մանուալ և ոչ մանուալ վարժությունների միջոցով, ըստ խնդրի կազմում է տվյալ հիվանդի համար ցուցված անհատական վարժությունների համալիր: 

   Բուժման այս եղանակը նպաստավոր է   օստեոխոնդրոզի, արթրիտի, արթրոզի, սկոլիոզի, կիֆոզի, լորդոզի, ողնաշարային ճողվածքների, գլխապտույտների, հավասարակշռության խանգարումների, մանկական կաթվածների, ինսուլտների,  նեյրոինֆկեցիաների դեպքում: