Եղեք առողջ
  • Հրաչյա Քոչար 21
  • +374-10-271550
  • Մենք սոց.ցանցերում

Մակերեսային շնչառությունը ու նրա հետևանքները

   Մակերեսային շնչառությունը ու նրա հետևանքները

 Սխալ և մակերեսային շնչառությունը թթվածնային անբավարարության հիմնական պատճառն է, որը հանգեցնում է ավելորդ քաշի, օստեխոնդրոզի, սիրտ-անոթային, ողնաշարային բազմաթիվ հիվանդությունների։ Թթվածնի պակասի հետևանքով կարող են  առաջանալ հորմոնալ խանգարումներ ու նորագոյացություններ։

   Այսպիսով` ուղիղ նստել, մի ձեռքը դնել որովայնին, մյուսը կրծքավանդակին, խորը շունչ քաշել: Եթե ձեր որովայնը հետ գնա, իսկ կուրծքը բարձրանա վեր, նշանակում է դուք շնչում եք սխալ կամ հակառակը: Դա մակերեսային շնչառություն է, որը հանդիպում է 90% մարդկանց մոտ, այսինքն 10-ից 9-ը ստանում է թթվածնի անբավարար քանակ և օրգանիզմը չի օգտագործում իր էներգետիկ հնարավորությունները՝ շնչելով թոքերի 1/ 5-րդ մասով: Միջին ծավալի թոքերը կարող են տեղավորել 9.08 լ օդ, մինչդեռ մեծ մասը կլանում են ընդամենը 2.28 - 3.42 լ օդ: Սա  խաթարում է նորմալ նյութափոխանակությունը՝  բերելով ավելորդ ճարպի կուտակմանը: Մեր շրջապատում հիմնականում հանդիպում ենք կրծքային կամ խառը տիպի շնչառությամբ մարդկանց, որը բացի ավելորդ քաշի և տոքսինների կուտակումից կարող է  խնդիրներ առաջացնել սիրտ-անոթային և նյարդային համակարգերում: