Եղեք առողջ
  • Հրաչյա Քոչար 21
  • +374-10-271550
  • Մենք սոց.ցանցերում

Համամ

Համամ

 

    Գործընթացը անցկացվում է համամում, որտեղ կատարվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար տաքացում հատուկ բուժիչ գոլորշու միջոցով։ Շոգեհարման միջոցով մաշկը նախապատրաստվում է տարբեր ծրագրերի իրականացմանը` լինի դա շոկոլադային փաթաթում, հանգստացնող մերսում, թե նիհարեցնող ծրագիր: Այստեղ տաք է, հարմարավետ և օգտակար բոլորի համար, քանի որ հիանալի թուլանում են մկանները, և դուրս մղվում օրգանիզմից վնասակար տոքսիններն ու շլաքները։ Բուժիչ և միևնույն ժամանակ այս հաճելի գործընթացը հնարավորություն է տալիս բացել մաշկի ծակոտիները, ինչի շնորհիվ  մաշկը սկսում է շնչել, իսկ արյունը` շրջանառվել ավելի լավ:  Մասնագետը, որն անցկացնում է գործընթացը, մերսման հաճելի շարժումներով Ձեր մարմինը պարուրում է բնական մարոկկական օճառով, որի բաղադրության մեջ մտնում են բազմաթիվ օգտակար խոտաբույսեր և ձիթապտղի յուղ։ Ապա դրան հետևում է մարմնի պիլինգը, որն իրականացվում է հատուկ քեսեյով , որի արդյունքում հեռացվում են մաշկի մեռած բջիջները, և մաշկը, շնորհիվ բացված ծակոտիների, խորությամբ մաքրվում է։ Այս ամենի արդյունքում մաշկը դառնում է նուրբ և թավշյա, իսկ մարմինն ազատվում է ամենօրյա լարվածությունից, ինչը պարգևում է վերածննդի մի յուրահատուկ զգացողություն։ Գործողությունն ավարտվում է հանգստացնող մերսմամբ և մաշկին անհրաժեշտ այլ  քսուկների կիրառմամբ։  

Գործընթացի ավարտից  հետո առաջարկվում է հավելյալ հանգիստ ռելակսացիայի գոտում, որն ուղեկցվում է առաջարկվող ընպելիքներով։

Մարոկկական բաղնիքի սեանսի կարելի է այցելել մենակ կամ երկուսով։ Բոլոր ծրագրերը ուղղված են դեպի այցելուների հանգիստը, ռելակսացիան և գերագույն բավականությունը։

Ծրագրերը բազմազան են իրենց քանակով, նշանակությամբ ու արժեքներով, և կարելի է դրանցից ընտրել այն, ինչն ավելի հարմար է Ձեր տրամադրությանը, կարիքներին և գրպանին։