Ոտնաթաթի մերսում
Ոտնաթաթի մերսում
Ըստ Արևելյան բժշկության հազարամյա փորձի՝ ներբանների տակ գտնվում են մարդու բոլոր օրգանների պրոեկցիոն կենսաբանական ակտիվ կետերը: Ներգործելով նրանց վրա հետադարձ կարգավորող ազդեցություն է ստեղծվում բոլոր ներքին օրգանների ֆունկցիոնալ գործունեության վրա: Ռելաքս և առողջացում կապահովեն մասնագետի կողմից հատուկ ընտրված շարժումները: Ոտնաթաթերի կանոնավոր մերսումն օգնում է մարդկանց ամրացնել իմունային համակարգը, լավացնում արյունատար համակարգի աշխատանքը և օրգանիզմին երկարակեցություն ու երիտասարդություն հաղորդում։
Ինչով է օգտակար ոտնաթաթի մերսումը
♦ լավացնում է արյան շրջանառությունը
♦ ազատում է մաշկի տակ կուտակված ճարպային շերտից
♦ խթանում է նյութափոխանակության աշխատանքը
♦ լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը
♦ պայքարում է ավելորդ քաշի դեմ
♦ հանգստացնում է հոգնածությունը
♦ կանխում է փորկապությունը, թութքը և մեզը զսպել չկարողանալու հետ կապված խնդիրները
Ոտնաթաթերի մերսումն անհրաժեշտ է հատկապես տարիքով մարդկանց առողջությունը պահպանելու և որոշ հիվանդությունների բուժման համար։