Եղեք առողջ
  • Հրաչյա Քոչար 21
  • +374-10-271550
  • Մենք սոց.ցանցերում

Դեմքի մերսում

 Դեմքի մերսում

 

  Ամենազգայուն և նուրբ հատվածը դեմքի մաշկն է: Ջրալիպիդային շերտի խախտման հետևանքով կարող է արտահայտվել կնճիռների վաղաժամ առաջացում, թեպոտում, դեմքի օվալի փոփոխում: Հմուտ մասնագիտական մոտեցումը և ճապոնական մերսման կիրառումը անգամ առաջին սեանսից կօգնի վերականգնել դեմքի մաշկի առաձգականությունը, փայլը և սնուցումը:   Դեմքի մերսման ժամանակ դեմքի արյան շրջանառությունն ակտիվանում է, և դեմքի մաշկը երիտասարդանում է: Դեմքի մերսումը սկսվում է դեմքի մաքրմամբ, հետո հատուկ դեմքի պիլինգ է արվում, այնուհետև բնական քսուքներով մշակում է կատարվում: Այդ ամենն ուղեկցվում է դեմքի նուրբ մերսումով: Դեմքի մերսումը բարելավում է մաշկի ընդհանուր տեսքը, շրջանառության ակտիվացման շնորհիվ սնուցվում է մաշկը, ձերբազատվում տոքսիններից և այլ վնասակար նյութերից: Այն նաև հանգեցնում է դեմքի և աչքերի մկանների հանգստացմանը, ինչպես նաև ընդհանուր ֆիզիկական և մտավոր ներդաշնակություն է պարգևում:  Մերսումը շատ օգտակար է, չէ որ վերականգնվում է էներգիան, առաձգականությունը, դեմքի գույնը դառնում է շատ ավելի հաճելի, իսկ դրանից լավանում է տրամադրությունը և ինքնազգացողությունը: 
Անփույթ և կոշտ մերսումը կարող է միայն վնասել մաշկին: Այդ պատճառով, որպեսզի մերսումը օգտակար լինի, այն հարկավոր է կատարել շատ թեթև կպչելով մաշկին, չձգելով այն:

   Մերսման ժամանակ ցանկալի է քսուքի օգտագործումը: Բացի այն, որ քսուքը իր օգտակար դերն ունի, այն սահուն է դարձնում ձեռքերի աշխատանքը, ինչը մերսումը դարձնում է առավել անվտանգ: Կարծում եմ, հարկավոր չէ հիշեցնել, որ ձեռքերը պետք է մաքուր լինեն:

  Եթե Ձեր մաշկը վնասված է, առողջ չէ, բորբոքված է, ապա մերսումից հարկավոր է հրաժարվել: Բոլոր այլ դեպքերում, եթե մաշկի վիճակը ինչ – ինչ պատճառով տարբերվում է նորմալ վիճակից, մերսումը հարկավոր է հետաձգել:

  Մերսումից հարկավոր է հրաժարվել նաև այն ժամանակ, երբ օրգանիզմը ընդհանուր առմամբ գտնվում է ծանր վիճակում: Այդ դեպքում դժվար թե մերսումը օգտակար լինի:

  Պատահում է, որ մերսումից ստիպված պետք է լինում հրաժարվել անհատական հակացուցում ունենալու դեպքում: