Եղեք առողջ
  • Հրաչյա Քոչար 21
  • +374-10-271550
  • Մենք սոց.ցանցերում

Պիլինգներ

Պիլինգներ

 

Հայկական օճառով և քիսայով

Շոկոլադով

Սուրճով

Անդալուզյան մերսում թարմ մրգերով

Ծովային աղով

Բուժիչ խոտաբույսերով

Խվոյայով

Խաղողի կորիզով
 

   Շոկոլադե պիլինգը նախատեսված է մաշկը թարմացնելու համար: Շոկոլադե պիլինգը բաղկացած է կակաոյի հատիկների բնական էքստրակտից: Այն մարմնիվրայից զգուշությամբ ու խնամքով հեռացնում է թեփոտված ու կոպտացած մաշկը` դարձնելով այն փափուկ ու խթանելով արյան շրջանառությունը, վերականգնում է բջիջները (վերացնում մեռած բջիջները), հեռացնում տոքսինները մաշկի վրայից, ինչպես նաև արագացնում ենթամաշկային ճարպի այրումը: Տոնուսավորողազդեցություն է գործում և փափկացնում մաշկը, կանխում է ձգված (растяжки) մաշկի առաջացումն ու նվազեցնում արդեն եղածները, բուժում մաշկը ծակոտիներիխցանումը բորբոքային պրոցեսներից: Շոկոլադի հարուստ բույրը ստեղծում է հանգստացնող ու ներդաշնակ մթնոլորտ, հանում է հոգնածությունը, սթրեսը, մկանային լարվածությունը` վերածելով պիլինգն անսահման հաճույքի:

    Խաղողի կորիզներով պիլինգը կարող է օգտագործվել մաշկի բոլոր տեսակների համար: Պիլինգը կատարվում է հակացելյուլիտային, հակատարիքային ևթարմացնող ծրագրերից առաջ: Բաղադրությունը պարունակում է խաղողի կորիզներև խաղողի յուղ: Խաղողի կորիզները և յուղը հարուստ են լինոլեային թթվով (վիտամին E), հետևաբար դրանք կարգավորում են մաշկի խոնավությունը, ևկորիզների մեջ պարունակվող պրոցիանիդիններն ունեն հակաօքսիդանտայինազդեցություն և պաշտպանում են մաշկի բջիջները վաղաժամ ծերացումից:

   Սուրճով պիլինգը կատարելապես թարմացնում է մարմինը, նպաստում է նյութափոխանակությանը, բացում է ծակոտիները և հեռացնում տոքսինները մարմնից: Մարմնի համար նախատեսված սուրճի սկրաբերն ունեն նաևհակացելյուլիտային բուժում, այն պարունակում է ճարպեր, ածխաջրեր, կալիում, սպիտակուցներ, ֆոսֆոր, մանգան, երկաթ և կալցիում, որոնք անհրաժեշտ են մեր մաշկին. պիլինգից հետո մաշկը դառնում է ձիգ և հարթ:

Սպա փաթեթ

Դետոքս

Սաունա, հանքանյութերով պիլինգ, վիշի ցնցուղ, Janssen ջրիմուռներով դիմակ,բուրավետ մերսում

Հանքանյութերով պիլինգները մաքրում են մաշկը կեղտից, հեռացնում մեռած բջիջները, խոնավացնում և փափկացնում մաշկը, ինչպես նաև հաղորդում նրան հարթ ու էլաստիկ տեսք:

Ջրիմուռներով դիմակը հագեցնում է մաշկը վիտամիններով և հանքանյութերով, կարգավորում նյութափոխանակությունը

Վիշի ցնցուղը ջրային պրոցեդուրա է, որը հանգստացնում է նյարդային համակարգը, կարգավորում արյան շրջանառությունը, թուլացնում և հանգստացնում մարմինը

Մարմնի միկրոդերմաբրազիա

           Սաունա, վիշի ցնցուղ, ծովային աղով պիլինգ, հանքանյութերով բուրումնավետմերսում և մարմնի խոնավեցում

Ծովի աղով պիլինգը պարունակում է հարուստ հանքանյութեր: Որպես բնական թերապիայի աղբյուր` այն երիտասարդացնում և վերականգնում է մաշկը, խթանումիմունիտետը, վերականգնում փափկությունն ու էլաստիկությունը:   Հանքանյութերով դիմակը ապահովում է խորը մաքրում, թարմացում և մաշկի հանքայնացում, ունի ընդհանուր բուժիչ ազդեցություն, ապահովում է բիոմեխանիկական ազդեցություն մաշկի վրա և լավացնում է ճկունությունը, առաձգականությունը, մաշկի գույնը:

Թերմո էֆեկտի միջոցով ստացված պիլինգը նպաստում է ճարպային բջիջներիքայքայմանը և մնացորդների հեռացմանը:

   Պարուրումներ, դիմակներ /կանաչ թեյ կամ ջրիմուռ/ Մեծ Ջրիմուռների մեծ քանակի շնորհիվ այն սնուցում է մաշկը վիտամիններով ու հանքային նյութերով, կարգավորում է նյութափոխանակությունը, բարձրացնում է արյան անոթներիտոնուսը, բարելավում արյան միկրոշրջանառությունն ու խթանում բջիջներիփոխանակումը: Այս պրոցեդուրան լավացնում է մաշկի որակը և նվազեցնում է ցելյուլիտի առաջացման հավանականությունը:

    Լիմֆատիկ դրենաժ մերսումը օրգանիզմը մաքրում է միկրոբներից, վիրուսներից, մաքրում մաշկը տոքսիններից, վերացնում է ներբջջային ավելորդ հեղուկը: Ավշային հոսքի արագացումը սնուցում է մկանները և ներքին օրգանները, արագացնում է նյութափոխանակությունն ու հյուսվածքների վերականգնումը: