Եղեք առողջ
  • Հրաչյա Քոչար 21
  • +374-10-271550
  • Մենք սոց.ցանցերում

Բիոռեզոնանս

   Բիոռեզոնանս

 

 

  Մյուս ուղղվածությունը, որով կենտրոնն արդեն տարիներ շարունակ զբաղվում է` հակամակաբուծային բիոռեզոնանսային հայտնաբերման, ոչնչացման ու մաքրման տեխնոլոգիան է` հատուկ ապարատով: Մակաբույծները բժշկության այն քիչ հետազոտված և ցավոք քիչ բացահայտվող ու հատուկ ուշադրություն չդարձվող ուղղությունն են, որոնց վնասազերծումը հնարավոր չէ լիարժեք իրականացնել դեղորայքային բուժմամբ: Քանի որ նախ և առաջ նրանք շատ ստվար բանակ են կազմում`

1. հելմինտներ, պարզագույններ, ձվեր, թրթուրներ
2. վիրուս - բակտերիաներ
3. սնկային, մաշկային, ինֆեկցիաներ, պաթոգեններ, նույնիսկ տոքսիկ միջավայրեր սննդից, արտաքինից անցնող  

  Մեծամասամբ չեն դիագնոզվում ժամանակակից բժշկական մեթոդներով, արագ մուտացիայի են ենթարկվում և փոխում ձևերը, ամբողջությամբ չեն ոչնչացվում հակաբիոտիկներով, քիմիական պրեպարատներով, բնական միջոցներով: Եվ  ամենամեծ վտանգն են ներկայացնում բոլոր օրգան համակարգերի գործունեության խանգարումների, տարբեր հիվանդությունների փնջերի առաջացման ժամանակ, քանի որ երբեք մի մակաբույծը միայնակ չի ապրում մեր օրգանիզմում: Աղիքներում խոշոր հելմինտը կարող է արտադրել տոքսիններ, որոնք լավ սննդարար միջավայր են տարբեր վիրուս-բակտերիաների կամ սնկերի զարգացման համար, կամ նրանց ձվերն ու թրթուրները կարող են արյան հոսքով անցնել տարբեր օրգաններ, ախտահարել, իսկ սիմպտոմատիկ նշանները բոլորովին չպատմեն նրանց գոյության մասին այդ հատվածներում: Եվ միշտ մի մակաբույծն ունի իր «արքայական շրջապատը», մեկին վերացնելով կամ ճնշելով, գլուխ են բարձրացնում մյուսները; Այսպիսով, գրեթե անհնար է լինում լիովին ազատվել դրանցից:

   Պարզվում է, որ մարդկության 95% -ն ունի տարբեր մակաբույծներ և 100% -ը հանդիսանում է ձվակիր այս կամ այն մակաբույծի: Վարակի և ինքնավարակման հնարավորություները մեր շրջապատում անվերջ են, քանի որ լրիվ ստերիլ մենք չենք կարող ապրել:

   Բայց կարելի է և ժամանակն է գտնել ճանապարհներ պայքարելու այդ «անխոս մարդասպանների» դեմ: Դա հնարավոր է անել զուգակցելով ժամանակակից գիտության նվաճումնեը, հնագույն մեթոդները, բնաբուժական, բժշկական գիտելիքների վրա հիմնված հատուկ ծրագրերը: «Աերոֆլեքս» կենտրոնում դա իրականացվում է ինչպես պրոֆիլակտիկ, այնպես էլ մաքրման և վերականգնան նպատակով: Մեթոդը չունի հակացուցում և ազդում է բոլոր մակաբույծ հարուցիչների վրա:

   Հայտնի ամերիկուհի բժիշկ, մետաֆիզիկ Հիլդա Կլարկը  իր քսանամյա հետազոտությունների արդյունքում ապացուցել է, որ յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ապրում է որոշակի ալիքային հաճախականություններում, այդ թվում մարդը: Եվ ամենակարևորը, կան կոնկրետ հաճախականություններ, որոնք մահացու են տարբեր կենդանի օրգանիզմների համար: Նա հաշվարկել է բոլոր հնարավոր մակաբույծների ախտորոշման և ոչնչացման ալիքային հաճախականությունները` մոտ 150 սպեկտր, որոնց հիման վրա ռուսական, ամերիկյան և եվրոպական գիտական լաբորատորիաները ստեղծել են սարքեր` համապատասխան իմպուլսներ արտադրող:

   Հաճախականությունները սարքում ստորաբաժանված են հատուկ հելմինտների (ճիճվակրություն), նրանց ձվերի, թրթուրների ոչնչացման, վիրուսների ու բակտերիաների, սնկային, մաշկային ինֆեկցիոն հարուցիչների, տիզերի և բորբոսասնկերի  վնասազերծման, ինչպես նաև պաթոգենների քայքայման ու մաքրման ծրագրերի: Սարքը չունի հակացուցում, քանի որ հաճախականությունները անվնաս են մարդու և նրա օգտակար միկրոֆլորայի համար, բայց որպեսզի լիարժեք կատարվի օրգանիզմի մաքրումը, մակաբույծների բիոռեզոնանսային ոչնչացումը զուգակցված է շնչառական մարզումներով և բնաբուժությամբ:

   Թթվածինը մարզումների շնորհիվ բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, շատ անաէրոբ մակաբույծները ոչնչանում են արդեն իսկ թթվածնի գերհոսքից: Աերոֆլեքս տեխնիկան պաթոգենների տոքսինների, ինչպես նաև ոչնչացվող մակաբույծների մնացորդների սպազմային ինտոքսիկացիան  (գլխացավ, սրտխառնոց, թմրածություն, թուլություն, դող) արագ վերացնող ազդեցություն է թողնում, բարձրացնում  է իմունիտետը և օրգանիզմում խթանում է ինքնամաքրումը: Աղիների, լեղուղիների, լիմֆոդրենաժի նպատակով զուգակցվում են բնական միջոցները, անհրաժեշտության դեպքում նաև դեղորայքային և ապարատային համապատասխան միջոցները: