Եղեք առողջ
  • Հրաչյա Քոչար 21
  • +374-10-271550
  • Մենք սոց.ցանցերում

Հակացելյուլիտային մերսում

Հակացելյուլիտային մերսում   

 

   Հակացելյուլիտային մերսումն անկասկած անհարթ մաշկի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցն է, սակայն բացի դրական հատկություններից, մերսումն ունի մի շարք բացասական հետևանքներ, որոնք անհարժեշտ է իմանալ նախքան մերսումը: Հակացելյուլիտային մերսումը շատ կարճ ժամանակում կարող է հարթեցնել կոնքերի և նստատեղի անհարթ մաշկը: Այդ պրոցեդուրան այնքան էլ հաճելի չէ, քանի որ մաշկը ենթարկվում է ուժեղ մերսման: Կախված մաշկի վիճակից և ցելյուլիտի աստիճանից՝ մասնագետն ընտրում է մերսման համապատասխան և առավել արդյունավետ միջոցը՝ լինի դա ձեռքով թե վակուումային մերսում: Հաճախակի կոսմետոլոգները համատեղում են մերսման մի քանի տեսակներ կատարյալ արդյունքի համար: Պետք է նշել, որ հակացելյուլիտային մերսումը տալիս է 100% արդյունք: Բացի ցելյուլիտի վերացումից, մերսումն արագացնում է նյութափոխանակությունը, հետևաբար նպաստում նիհարելուն:  Սխալ արված մերսումը կարող է անոթների լայնացման պատճառ դառնալ: Նախ և առաջ պետք է ընտրել որակավորված մասնագետ, որը վստահելի է և ունի փորձ: Մասնագետը նախ և առաջ զննում է խնդրահարույց հատվածները, համոզվում, որ չունեք երակների լայնացում և միայն մանրակրկիտ զննումից հետո կատարում մերսումը: Բացասական կողմերից այն է, որ հարթ մաշկը մնայուն չէ. պետք է անցկացնել տարեկան ամենաքիչը 2-3 կուրս: Բացի այդ, ցանկալի է երկու շաբաթը մեկ անգամ կատարել մերսում ցելյուլիտի կանխարգելման համար: