Եղեք առողջ
  • Հրաչյա Քոչար 21
  • +374-10-271550
  • Մենք սոց.ցանցերում

Աերոֆլեքս

   Աերոֆլեքս


«Աերոֆլեքս»  շնչառական մարզումների համալիրը որովայնի հատուկ շնչառական և առողջարարական տարբեր համակարգերի  համադրություն է, ներառում է արևելյան (յոգա, ցիգուն, նիշի, բրեյք)  և արևմտյան  ժամանակակից ֆիթնես-ուղղությունների (պիլատես, կալանետիկա , թայ-բո)  մեթոդները:  Շնչառական այս տեխնիկան կարգավորում է թթվածնի բավարար հոսքը դեպի գլխուղեղ և անոթներ, արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը, քայքայում  է ավելորդ ճարպային և աղային կուտակումները, օրգանիզմից հանում է տոքսինները, ամրապնդում մկանային թույլ հյուսվածքները: Այս մեթոդը թույլ է տալիս արագ նիհարել և վերականգնել կենսական էներգիան:  

Շնչառական տեխնիկան իր հիմքում ունենալով հազարամյակներից եկող յոգայի, շնչառական առողջարարական ուղղությունների` ցիգուն, տայցզի և ժամանակակից ֆիզիոլոգիական հետազոտությունների փորձը՝ ստոծանիական որովայնային շնչառության օգնությամբ կարգավորում է թթվածնի բավարար հոսքը, թոքերի ծավալը, արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը, իսկ հատուկ ընտրված ֆիզիկական վարժությունները, զուգակցվելով տարբեր շնչառական վարժությունների հետ, նպաստում են նաև հենաշարժիչ համակարգի ճկունացմանը, գեղեցիկ կազմվածքի և կեցվածքի ձևավորմանը՝ անկախ տարիքից, առողջական խնդիրներից: