Եղեք առողջ
  • Հրաչյա Քոչար 21
  • +374-10-271550
  • Մենք սոց.ցանցերում

Մեր մասին

	Մեր մասին

Մեր մասին

 

«Աերոֆլեքս» բժշկական վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 2004 թվականին և Հայաստանում ավելի քան 12 տարի բժշկության ոլորտում հանդիսանում է առաջատարներից մեկը: Այն նաև Wellness-ը ֆիզիկական և հոգևոր առողջության հասնելու ճանապարհն է՝ ճիշտ սննդակարգի, չափավոր ֆիզիկական ակտիվության, մարմնի և մտքի ներդաշնակության շնորհիվ, որն իր մեջ համադրում է ֆիտնեսը, գիտակից մարմնի ձևավորման մարզումները, ինչպես նաև յոգան, ցիգուն և չինական բժշկությունը: Հենց այդ հիմքի վրա «Աերոֆլեքս» բժշկական վերականգնողական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Արմինե Գրիգորյանը մշակել է շնչառական մարզումների բացառիկ ծրագիր, որը ֆիզիկական գրագետ ակտիվությունը համակցում է շնչառական տեխնիկաների հետ: Այլ կերպ՝ այն կարելի է անվանել թթվածնային թերապիա: Մեր օրգանիզմի բնականոն աշխատանքի համար առանցքային կարևորություն ունեցող թթվածինն օրգանիզմ կարելի է ներմուծել միայն շնչառության և թոքերի աշխատանքի կարգավորման շնորհիվ: Եթե փորձենք սովորել ճիշտ շնչել, մեր օրգանիզմը  մեզ անչափ շնորհակալ կլինի: Ճիշտ շնչառության դեպքում հնարավոր է ոչ միայն խուսափել հիվանդություններից, այլև բուժվել և ազատվել ավելորդ քաշից, ինչը նշանակում է, որ «Աերոֆլեքս» կենտրոնում ստեղծված են հարմարավետ պայմաններ ոչ միայն առողջության,  այլ նաև մարմինը գեղեցկացնելու համար: 

Գերժամանակակից սարքավորումներով հագեցած այս կենտրոնում բարձր որակավորում ստացած մասնագետները կառաջարկեն բուժման նորագույն մեթոդների բազմաթիվ տարբերակներ, որոնց շնորհիվ Դուք կհասնեք էֆեկտիվ արդյունքի՝ առանց վնասելու Ձեր իսկ առողջությունը։ 

«Աերոֆլեքս» բժշկական վերականգնողական կենտրոնի գործունեության նպատակը հասարակությանն առողջ ապրելակերպի գաղափարին մոտեցնելն  է՝ դարձնելով այն կենսակերպ բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են իրենց  առողջությունը:

«Աերոֆլեքս» բժշկական վերականգնողական կենտրոնում կատարվում են հետևյալ պրոցեդուրաները.

- Շնչառական բացառիկ բուժական մարմնմարզություն

- Մակաբույծների, տոքսինների հայտնաբերում և մաքրում

- Մերսումներ (դասական, բուժական, ռելաքսացիոն և հակացելյուլիտային) վերականգնողական թերապիա

- Ոչ ինվազիվ ֆունկցիոնալ հետազոտություններ/ախտորոշում նորագույն ապարատային մեթոդների կիրառում։

Գործընկերներ